Թումանյանական

8 Июл

Թումանյանն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 1880-ականների կեսերից: Նա գրական ասպարեզ մտավ այն ժամանակ, երբ կարևորվում էր ճշգրտորեն և ճշմարտացիորեն ներկայացրել ժողովրդի կյանքը, սոցիալական և ազգային ձգտումները: Նա ճշմարիտ էր համարում միայն այն գրականությունը,
որի մեջ տեսնում  էր 《ազգային ոգի, վիշտ, ուրախություն, սովորություն,  զգացմունք》:
Արդեն 1890-ականներին հրապարակված  բանաստեղծությունների,  պոեմների և բալլադների մեջ  լայնորեն պատկերված էր հայ իրականությանը, մասնավորապես հայ գյուղին բնորոշ սոցիալ- հոգեբանական կոնֆլիկտները:  Այս շրջանում նա զարգանում էր ռեալիզմի հունով, չնայած որ երևում է ռոմանտիզմի ազդեցությունը: Սա երևում է հատկապես 《Անուշ》-ի առաջին տարբերակում: Հերոսները բնորոշվում  են ռոմանտիկական բացառիկությամբ և խորհրդավորությամբ: Հետագայում`1901-1903 թթ. վերամշակում է 《Անուշ》-ը, նորից գրում նահապետական հայ գյուղի կյանքը պատկերող 《Լոռեցի Սաքոն》և《Մարո》պոեմները: 《Անուշ》-ը պոեմում նկարագրվում է նահապետական հայ գյուղն իր սովորություններով, պատկերացումներով, սոցիալ- կենցաղային հակասություններով, սակայն երևում է նաև ազնվություն,  անձնազոհություն, հոգու հարստություն, որոնք հակադրվում են բուրժուական աշխարհի հակահումանիստական սկզբունքներին: 《Անուշ》պոեմը հայ գրականության ամենասիրված երկերից է,  որի հիման վրա ստեղծվել է Ա. Տիգրանյանի համանուն օպերան:     Թումանյանի  ողջ  ստեղծագործությունները կապված  են ժողովրդական բանահյուսության հետ, որից նա քաղել է իր շատ երկերի թեմաները,  սյուժեներն ու կերպարները:
Պատմական ավանդությունից է ներշնչված 《Թմկաբերդի առումը》ազնվության ու նենգության,  հայասիրության ու դավաճանության մասին պատմող էպիկական ասքը:
Թումանյանը հեղինակն է նաև շատ բալլադների, որոնց հիմքում ընկած են ոչ միայն հայկական, այլև այլ ավանդույթներ և լեգենդներ. 《Ախթամար》, 《Փարվանա》, 《Մի կաթիլ մեղրը》, 《Աղավնու վանքը》, 《Թագավորն ու չարչին》:

Երկու Հեքիաթ (խմբային աշխատանք)

19 Фев

Մի բաժակ սուրճ

Մի անգամ թագավորը շանը ուղարկեց սուրճ եփելու: Շունը շատ զարմացավ, երբ ման գալով խոհանոցում չգտավ սուրճ: Նա գնաց խանութպանի մոտ, սակայն խանութպանը մերժեց նրան սուրճ վաճառել: Իսկ թագավորի համբերությունը գնալով վերջանում էր: Երբ լսեց թե խանութպանը սուրճ չի վաճառել իր ծառային, կանչել տվեց խանութպանին և պատժեց նրան: Այդ օրվանից խանութպանի մեջ թշնամանք առաջացավ թագավորի, իսկ թագավորի մոտ՝ խանութպանի հանդեպ:

Հերոսը

Պատերազմ էր: Փոշու ամպերը պատել էին երկինքը: Ժողովուրդը արդեն տասնյակ տարիներ արև չէր տեսել : Եվ  հանկարծ արևը շողաց, արևը փայլեց: Հանկարծ փոշու մեջ աղոտ կերպով նշմարվեցին մարդիկ: Երբ ավելի մոտեցան երևաց զինվորական մաշված համազգեստը: Նրանց թիվը կրճատվել էր տասնյակ անգամ, ոմանք ընկել էին կռվի ժամանակ, ոմանք էլ վիրավորված լինելով վախճանվել էին տան ճանապարհին: Նրանց հետ գալիս էր մի շուն, որ նույնպես քաղաքի բնակիչն էր: Երբ նրա տերը՝ հասարակ խանութպանը գնաց, նա հետևեց տիրոջը, կռվի ժամանակ պաշտպանեց նրան: Հիմա նա մենակ է: Նա մի քանի օր անցկացրեց տիրոջ մարմնի մոտ: Դժվար էր լքել մի մարդու ում հետ կապված ես աներևույթ, բայց ամուր կապերով:  Ժողովուրդը կանգնեցրեց նրա արձանը ի օրինակ հավատարմության:

Աղետներ

30 Янв

Աղետը պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ:

Այսօր մարդու ներգործությունը բնության վրա այնքան մեծ է, որ բնությունը չի հասցնում վերականգնվի: Մարդու ներգործության կամ արհեստական պատճառով առաջացած աղետը կոչվում է տեխնածին: Տեխնածին աղետներ են ատոմային ռումբերի պայթեցումները: Դրանց պատճառով բնությունը ճառագայթվում է, առաջանում են տարբեր հիվանդւթյուններ, մահացության աճ, ամայություն:

Վառ օրինակ է Չեռնոբիլի ԱԷԿ-ի պայթյունը: Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռադիոնուկլիդներով վարակվել է ավելի քան 145 հազար քառակուսի կիլոմետր տարածք Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանում: Ուկրաինայում տուժածի կարգավիճակ ունեն ավելի քան 2,2 մլն մարդ, որոնցից 255 հազարը աղետի հետևանքների վերացմանը մասնակցածներն են:

Բնածին աղետներ են փոթորիկը, ցունամին, երկրաշարժները: Մեծ բնածին աղետ է Հաիթիի երկրաշարժը: Ըստ Հաիթիի պաշտոնյաների` հունվարի 12-ին երկիրը պատուհասած աղետալի: երկրաշարժի ուժգնությունը 7 բալ էր: Զոհվել է 316.000 մարդ, վիրավորվել է 311.000 մարդ, անհայտ կորել է 870 մարդ։

Կարելի է կանխագուշակել օրինակ երկրաշարժները, դրանց ուժգնությունը, և մարդկանց հեռացնել այդ տեղից: Իսկ եթե աղետը արդեն պատահել է և իր հետևից բերել հսկայական վնասներ, ապա կարելի է կազմել հատուկ ջոկատներ, տնկել բուսականություն, հետևել բնակիչների առողջությանը:

Ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմներ

29 Янв

Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)

1801 թվականին խաղաղ ճանապարհով Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին։ Վրաստանի հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև հայկական մի շարք շրջաններ ։

Գլխավորապես Անգլիայի և Ֆրանսիայի վարած քաղաքականության հետևանքով 1804 թվականին սկսվեց ռուս-պարսկական պատերազմը։ Ռազմական գործողություններն ընթանում էին հօգուտ Ռուսաստանի։

1805-1806 թվականներին ռուսական զորքը գրավում է ՂարաբաղիՇաքիիՇիրվանիԲաքվի խանությունները։ Կոտրելով հակառակորդի դիմադրությունը՝ 1808 թվականին ռուսները երկրորդ անգամ պաշարում են Երևանի բերդը։ Բերդը ամրացվել էր ֆրանսիական ռազմական մասնագետների ղեկավարությամբ և ամուր պաշտպանվում էր։ Մի քանի անհաջող գրոհներից հետո ռուսական զորքի հրամանատար Գուդովիչը դադարեցնում է պաշարումը և վերադառնում Վրաստան։

 

1812 թվականին Հայրենական պատերազմում Ռուսաստանի հաղթանակը նպաստեց ռուս-պարսկական պատերազմի հաջող ավարտին։ Ռուսները պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզայի դեմ վճռական հաղթանակներ տարան։

1813 թվականի հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը։ Ռուսաստանին անցան Դաղստանը,ՎրաստանըՄեգրելիանԻմերեթիանԳուրիանԱբխազիանԲաքվիՂարաբաղիՇիրվանիԴերբենդի ու Թալիշի խանությունները։ Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։

Այսպիսով, ՇիրակըԼոռինՂազախըՇամշադինըԶանգեզուրը, Ղափանը և Ղարաբաղը անցնում էին Ռուսաստանի տիրապետության տակ։

Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դրդումով 1806 թվականին Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Օգտվելով թվական գերակշռությունից՝ թուրքական զորքերը ԿարսիԱխալքալաքի և Ախալցխայի ուղղությամբ հաջող հարձակումներ են կատարում։ 1807 թվականի ամռանը թուրքական զորքերը մի քանի անգամ հարձակման են դիմում, բայց հաջողության չեն հասնում։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807 թվականի հունիսին Գյումրիի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Թուրքերը թեպետ թվական գերակշռություն ունեին, բայց, չդիմանալով հակառակորդի հարվածներին, խուճապահար փախչում են դեպի Կարս։

1811 թվականի մարտին ռուսական բանակի գլխավոր հրամանատար Կուտուզովը Դանուբի ձախ ափին շրջապատում է թուրքական զորքին: 1812 թվականին Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային։

Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)

Ռուսական բանակըՊասկևիչի գլխավորությամբ, անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս։ Ճանապարհին նրանք հանդիպում էին ամայացած գյուղերի։ Թուրքերը հայ բնակիչներին քշում էին դեպի երկրի խորքերը։ Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում։ Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ։ Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող այդ հենակետը։

Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, իսկ գերիների թիվը անցնում էր 1300-ից։ Կարևոր այդ հաղթանակից հետո գրավում են ԱխալքաղաքըԱխալցխանԱրդահանը։ Ռուսական մի զորամաս, գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ, գրավում է Բայազետը և Ալաշկերտը։

Ռուսների հաջողությունները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում մեծ իրարանցում առաջացրին։ Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում և 1829 թվականի գարնանը հարձակման է անցնում։ Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին։

Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները, անցնել հարձակման և գրավել Էրզրումը` Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը։ Այդ օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը, նա եղավ Էրզրում քաղաքում։
Շարունակելով հաղթարշավը` ռուսական զորքերը գրավում են ՕլթինԽնուսըՄուշը և այլ բնակավայրեր։

Արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական տիրապետությունը, ուստի պատերազմի ընթացքում օգնում էր ռուսական զորքին։ Արևելյան Հայաստանի նման այստեղ էլ կազմակերպեցին կամավորական ջոկատներ։

Ռուսների հաջողությունները առավել մեծ էին Բալկանյան ռազմաճակատում։ Ռուսական զորքերը հաղթարշավով 1829 թվականին օգոստոսին հասնում են Կոստանդնուպոլսի մատույցներին։ Սուլթանի խնդրանքով սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվում է հաշտության պայմանագիր։ Պայմանագրի համաձայն՝ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին։ Ներում է շնորհվում պատերազմին մասնակցած երկու կողմերի հպատակներին ու ռազմագերիներին։ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան։ Պատերազմող կողմերի միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները։ Այդ պայմանագրով ամրապնդվում էին Ռուսաստանի դիրքերը Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում։

Այդ ամենով հանդերձ՝ Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները։ Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ։

Արշիլ Գորկի

29 Янв

images                                        38276_900

Արշիլ Գորկին աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ է, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։

Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1914 թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թ. մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920թ. մեկնում են ԱՄՆ։ 1922 թ. Բոստոնի նկարչական դպրոց։ 1924 թ. տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1924 թ. Ոստանիկ Մանուկ Ադոյանը անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 միանում է նկարիչներին օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի  օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկել չորս պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքիհամաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1941թվականին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահաևդեսում երկու նկար նվիրել կարմիր բանակին օգնելու գործին։ 1945 թ. տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին 1948 Գորկին ինքնասպան է լինում[2]։

Կյանքի վերջին տասնամյակում Արշիլ Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ, որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում« սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողի։

Ես չեմ ընկալում նրա ոճը: Իհարկե նկարները շատ հետաքրքր  են և գունագեղ, բայց նաև առաջին հայացքից շատ պարզ: Կարծես փոքր մի երեխայի տվել են ներկեր և վրցին, և նա ուղղակի այդ ներկը թափել է թղթի վրա: Կարծում եմ իմ մոտ դա նույնպես կստացվեր:

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ՀԵՐՈՍԱՎԵՊԻ ՄԱՍԻՆ

29 Янв

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական հերոսավեպը վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն:

Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղադասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (թագավորաց չորրորդ, ԺԹ), հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) երկերում: Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան XVIդ. պորտուգալացի ճանապարհորդների (Ա. Տենրեյրո, Մ. Աֆոնսո) ուղեգրական նոթերում: Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են XIX դ. հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին (Խանդութի ձոր, Խանդութի բերդ, Դավթի թշնամիների գերեզմանները Խլաթի մոտակայքում):

«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը, 1873-ին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կ. Պոլսում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874թ.): Երկրորդ տարբերակը 1886-ին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը` Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889թ.): Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե. Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ:

1938–39թթ. «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939թ.): Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին Փարիզում («Սասունական», 1942թ.):

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս: Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմբ նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը:

«Սասնա ծռերը» ավանդվել է բանավոր և նրա բնագրերը XIX–XX դդ. տարբեր վիպասաններից գրառված տարբերակներ են, որոնք կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական–տեղագրական երեք մեծ խմբի` Սասնա, Մշո և Մոկաց: Սրանցից բացի, կան նաև խառը: Նախնական պարզ ու կուռ տիպը, հավանաբար, եղել է Սասունինը, որի տարածումից էլ  ստեղծվել են մյուս տարբերակները:

Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր (երբեմն` Առյուծաձև Մհեր), Դավիթ (Թլոլ, Թլոր, Թլվատ, Թառլան մականուններով) և Փոքր կամ Պստիկ Մհեր: Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով:

«Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է` պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի` իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով:

«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903թ.): Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա. Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլես, 1916թ.) և Ավ. Իսահակյանը («Սասման Մհեր», 1922թ.): Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933թ.) և ուրիշներ:

Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939թ. թարգմանվել է ռուսերեն: Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ` Լևոն–Զավեն Սյուրմելյան), գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով:

http://armenianhouse.org/sasuntsi-david/about.html

New Year in Armenia

29 Янв

The Armenian Apostolic Church celebrates Christmas on January 6th. On this day it also celebrates the Epiphany (which means the revelation that Jesus was God’s son). Epiphany is now mainly the time Churches remember the Visit of the of Wise Men to Jesus; but some Churches, like the Armenian Apostolic Church, also celebrate the Baptism of Jesus (when he started his adult ministry) on Epiphany.

Some Armenians fast (don’t eat anything) in the week before Christmas. The Christmas Eve meal is called khetum ‘Խթում’. It often includes dishes such as rice, fish, nevik ‘նուիկ’ (green chard and chick peas) and yogurt/wheat soup called tanabur ‘թանապուր’. Desserts includes dried fruits and nuts, including rojik (whole shelled walnuts threaded on a string and encased in grape jelly), bastukh (a paper-like dessert made of grape jelly, cornstarch and flour). This lighter menu is designed to ease the stomach off the week-long fast and prepare it for the rather more substantial Christmas Day dinner. Children take presents of fruits, nuts, and other candies to older relatives.

Santa Claus Gaghant Baba / Kaghand Papa traditionally comes on New Year’s Eve (December 31st) because Christmas Day itself is thought of as more of a religious holiday in Armenia.

In Armenian Happy/Merry Christmas is Shnorhavor Amanor yev Surb Tznund (Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ) (which means ‘Congratulations for the Holy Birth’). Happy/Merry Christmas in lots more languages.

At the beginning of December a big Christmas Tree (Tonatsar) is put up in Republic Square in Yerevan, the capital of Armenia.

Favorite and traditional Holiday foods in Armenia include Anooshaboor (Armenian Christmas Pudding), Khozee bood (glazed ham) and dried fruits. Every house is ready with lots of sweets because anyone might knock on the door and come in for a party!

http://whychristmas.com/cultures/armenia.shtml

Lesson 1

29 Янв

1) In the morning
I live in Glendel. I live in the centre of Glendel. I go to the office in the morning and meet my friends.

2) Before classes
Before classes I go into the classroom. I usually speak English to my teacher, seldom Russian. I have one’s English lesson in the evening.

3) In class
I have one’s English lesson in the morning. During the lesson we do a lot of exercises, speak English, read books, write an English sentences, sometimes we have a dictation.

4) At home
I usually speak Armenian at home. I coppy out an English new words and learn these words. I olso do a  lot of exercises. Often I dance, sing and play at home.

5)At the lesson
During the lesson we read our textbooks, do a lot of exercises, speak English to our teacher. Sometimes we have dictations. During the lesson we olso translate sentences from Armenian into English.

6) Dialogue
» Where do you live?»
«I live in Yerevan»
«What du you do?»
«I am a philosopher and psychologist »
«What do you work?»
«I work at my office»
«What foreign language do you learn?»
«I learn English»
«When do you have your lessons?»
«I have my lessons on Monday, Tusday, Wednesday, Thursday morning»
«Do you often write at the lesson?»
«Yes I often write at the lesson»
«Do you do a lot of exercises?»
«Yes I do a lot of exercises»
«Do you often speak English at the lesson?»
«Yes, we usually speak English at the lesson»
«Do you read many English books?»
«No, I read English books a little»
«Do you often speak English after classes?»
«No, we seldom speak English after classes»
«do you speak English or Russian at home?»
«I speak Armenian at home»

Lesson 2

29 Янв

Dialogue

«Does your friend learn English or she alrady knows English very well?»

«She learn English»

«How well does she knows English?»

«A little»

«Does she speak English?»

«She speaks English a little»

«Does she read English books?»

«Yes, she reads English books very much»

«Who does your friends speak English to?»

«She speaks English tp me»

«Which of the students of your group studies well?»

«I do»

«Is she always in time for the lesson?»

«yes, she is»

«Does she like to speak English?»

«Yes, she does»

«Does she speak English after classes?»

«No, she doesn’t»

«Is she going to learn german or French?»

«She is going to learn French»

«Which of the students of your group does her lessons with athers? »

«Anne and Peter does»

«Do they often do their lessons together?»

«Not very often»

«Do they revise the words and grammar rules?»

«yes, they do»

«Do they go home together?»

«No, they don’t»

«What is she going to do tomorrow?»

«I don’t know»

«Is she going to be at home in the evening?»

«Yes, she is»

«Is she going to read or revis grammar rules?»

«She is going to read grammar rules»

«what is she read?»

«I don’t know»

Lesson 3

29 Янв

1) My friend works hard at the office
My friend receives very many letters and always answers them. He translates a lot of articles from foreign journals, from English into Armenian and diccusses very many questions with our engineers. He finishes work at 7.

2)I like walking
Every evening I go to the garden to walk. The garden is a long way from my home, but I like walking very much and go there for a walk.

3) I am going to stay at home over the week-end
In the morning I am going to do my homework. in the afternoon I am going to continue my homework. In the evening I am going for a walk with my sister. We are going to take books out of our bags and read them together.

4) I read a lot
I like reading very much. I read e-books on the internet. I learn philosophy, English, biology, and I do well.